Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական ոսկե զավակներից մեկը օրերս պաշտոնի բարձրացում  ունեցավ: Մասնավորապես, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը, նոր պաշտոն է ստացել:

Վերջինս դեռեւս 2011 թվականից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Սակայն վերջերս Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում տեղ ազատվեց, եւ Երիցյան կրտսերը Սերժ Սարգսյանի հունվարի 8-ին ստորագրված հրամանագրով տեղափոխվեց Երեւան: Ի դեպ, «ոսկե զավակը» նոր պաշտոնին նշանակվելիս հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «Toyota Corolla» եւ «Toyota RAV»:

Նա հայտարարագրել է նաեւ 104 հազար 281 դոլարի փոխառություն, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 41 մլն 400 հազար դրամ, 41 հազար 800 դոլար եւ 8 հազար եվրո: Ի դեպ, 33 տարեկան Երիցյանը մինչեւ դատավոր դառնալը հիմնականում պետական կառավարման համակարգում է աշխատել եւ ընդամենը 2 տարի՝ 2005-2207-ին, «Հայխնայբանկում» եղել է իրավախորհրդատու: Այսինքն՝ Երիցյան կրտսերը կամ երկու տարում հասցրել է բանկի միջոցներն իրենով անել, կամ էլ անհասկանալի է, թե որտեղից է այդքան գումար վաստակել:
Ամեն դեպքում, սա հենց այն երեւույթն է, որ պաշտոնյայի թիկունքից կոռուպցիան բղավում է. «Ես այստեղ եմ, բայց ինձ չեք բռնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ