Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նախանշած տեսչական բարեփոխումներն ընթացքի մեջ են։ Տարեսկզբին վարչապետի ցուցումով բոլոր տեսչություններին՝ թվով 20-23, գրություն էր ուղարկվել, որով պահանջել էին ներկայացնել, թե իրենց մոտ քանի աշխատող է հնարավոր կրճատել։

Սակայն հարցը միայն կրճատումով չի սահմանափակվելու, տեսչություններ են վերանալու, մի քանիսը՝ միավորվելու։ էկոնոմիկայի նախարարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը, որն զբաղվում է այս խնդրով, հակված է տեսչությունները բովանդակային փոփոխությունների ենթարկել եւ դարձնել ոչ թե պատժող, այլ աջակցող մարմիններ, քանի որ դրանք, որպես կանոն, փող կլպող կառույցներ են դարձել։

«Ցանկացած տեսուչ իրեն ռեմբո է զգում, գնում են տնտեսվարողի մոտ, ասում՝ գալու ենք ստուգելու, վախեցնում, փողը պլոկում են ու չեն գնում ստուգելու»,– ասաց տեղյակ անձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ