Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի։

Դեռեւս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր։ Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները։ Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել եւ դա սկսեց հարազատ մարզից։

Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների եւ դատախազի թիմակիցների շահերը։ Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ