Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանին «ասել են», որ ազատման դիմում գրի, բայց նա արձակուրդ է մեկնել։ Ենթադրվում էր, որ Ուզունյանը արձակուրդից վերադառնալուց հետո պետք է հրաժարական ներկայացներ։ Բայց արի ու տես, որ նա արձակուրդից վերադարձել է եւ առավել քան ինքնավստահ է։

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա փաստացի ակնարկել է, որ ինչ-որ խնդիրներ, այնուամենայնիվ եղել են։ «Բուժման նպատակով դուրս եմ գալիս (արտերկիր մեկնում) ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում։ Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է»,– ասել է դատավորը։

Իսկ այն հարցին, թե ինքն ի՞նչ «սխալ» է արել, որի համար իրեն ցանկանում են ազատել, պատասխանել է. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, որոնք նման տեղեկություններ են տարածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ