Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ի պատասխանների տարափի տակ: Իսկ այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստամյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետեւություններ կանեն:

Եվ ահա այսօր Ռուստամյանը սկսել է արդարացումներ փնտրել եւ լղոզել իր հայտարարությունը ՀՀԿ-ի հեղինակազրկվածության մասին՝ ըստ էության հայտարարելով, որ ՀՅԴ-ին էլ է նույնը վերաբերում:

Այսպիսով՝ Դաշնակցությունը «զադնի» է դնում: Իրավիճակը դառնում է իսկապես ծիծաղելի, գրեթե այնքան, որքան հանրահայտ Կարգին սկետչերից մեկը. հարեւանը պատուհանից դուրս է նայում ու ծխում, փոքր կոնֆլիկտ է ունենում հարեւան պատշգամբից դուրս նայող երեխայի հետ եւ արժանանում երեխայի սուր պատասխանին: Դրանից հետո դիմում է նրա հորը, որն էլ պատժում է երեխային այդ պատասխանի համար: Հաջորդ օրը հարեւանը նույն ինքնագոհությամբ ծխում է, տեսնում երեխային պատշգամբում, աչքի տակ այտուցված, ու հարցնում է, թե՝ «խելքը գլուխը հավաքե՞լ է»: Երեխան տալիս է անսպասելի պատասխան՝ «երեկվա ասածս ուժի մեջ է»:

Արմեն Ռուստամյանը փաստորեն չկարողացավ նույնիսկ այդ տարբերակով պատասխանել եւ գոնե այդպես կրկնել իր խոսքերը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ին հաջողվեց, այսպես ասած, հոգեբանական առավելության հասնել ՀՅԴ-ի հանդեպ՝ չափելով այն սահմանը, մինչեւ ուր կարող է գնալ այդ կուսակցության ղեկավարությունը: Պարզվեց, որ ՀՅԴ-ի խաղը մինչեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր:

Այդպիսով՝ ՀՀԿ-ն փաստորեն ցույց տվեց, թե հնարավոր կոալիցիայում ուժերի ինչ հարաբերակցություն է լինելու, եթե, իհարկե, կոալիցիա լինի: ՀՀԿ-ն գործնականում փայլուն օգտագործեց Դաշնակցության վրիպումը, որ թույլ էր տվել Արմեն Ռուստամյանը, եւ դուրս եկավ դիրքային մեծ առավելության:

Ընդ որում, չի բացառվում, որ Դաշնակցությունն այդ վրիպումով անհարմար վիճակի մեջ է դրել նաեւ Սերժ Սարգսյանին, որը Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությամբ ՀՀԿ-ում հանդիպել էր դիմադրության: Փաստորեն, ՀՅԴ-ի վրիպումը ՀՀԿ-ականներին փաստարկ եւ խաղաքարտ տվեց Սերժ Սարգսյանի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ