Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը 3 միլիոնից ցածր է: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ: Սա այն դեպքում, երբ հեռավոր 1979 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 37 հազարից ավելի: 2008 թվականից Հայաստանի բնակչության մեծ թափ ստացած արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլ նաեւ նույնիսկ պաշտոնական թվերով ողբերգական հետեւանք է ունենում:

Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի պաշտոնական թվերին, ապա ըստ ԱՎԾ-ի՝ անցած 2015 թվականի ընթացքում Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 47 հազար 676 ՀՀ քաղաքացի: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արտագաղթի միջին, տարեկան 47 հազար թիվը շարունակում է պահպանվել:

Մյուս կողմից՝ անցած տարի ծնված երեխաների թիվը նվազել է 3 տոկոսով. 2014-ի 43 հազար 31 ծնվածների փոխարեն 2015-ին այդ թիվը կազմել 141 հազար 815։ Մեռելածին երեխաների թիվը աճել Է 7 տոկոսով՝ 746-ից դառնալով 797, իսկ մահացությունների թիվը 27 հազար 714-ից դարձել է 27 հազար 835։ Վերը բերված թվերը փաստում են, որ Հայաստանի բնակչության նվազմանը նպաստող բոլոր գործոնները, որոնք տեսականորեն հնարավոր են գոյություն ունենալ, առկա են մեր երկրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ