Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս նրանց տեղեկացրել է, որ կոալիցիա չեն մտնում:

Փոխարենը, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում շատ բան է հստակեցվելու: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում կողմերը կանգ են առել հետեւյալ լուծման վրա՝ էկոնոմիկայի նախարարությունը հանձնվում է ՀՅԴ-ին եւ նախարար է նշանակվում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը:

Ի դեպ, էկոնոմիկայի դեռեւս գործող նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա իր ասուլիսում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ, շատ կարճ ասեմ»: ՀՅԴ-ին է հանձնվելու նաեւ տարածքային կառավարման նախարարությունը, որն, ինչպես հայտնել ենք, անջատվելու է արտակարգ իրավիճակներից, եւ նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը:

ՀՀԿ-ական վերին օղակներում չեն բացառում, որ նոր նախարարները նշանակվեն այս ուրբաթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ