Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երեւանում անօթեւանների թիվը շուրջ 400 է։ Նրանցից 103-ն ապրում են անօթեւանների ժամանակավոր կացարանում։ Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի դիտարկմամբ, 300 անտուն էլ գտնվում է փողոցներում։

Խաչատրյանը մեր թղթակցին հայտնել է, որ նրանք հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, Երկաթգծի կայարանի հարեւանաթյամբ, մետրոյի «Բարեկամության» կայարանի ստորգետնյա անցումում, երբ մետրոն փակվում է՝ Կիեւյան կամրջի տակ։ Շատերը հաճախ չեն ցանկանում անօթեւանների ժամանակավոր կացարան տեղափոխվել խմելու պատճառով, ինչն իրենց մոտ արգելվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ