Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մինչ երեկ հանրապետականներն անտեղյակ էին ԱԺ-ում սպասվող արտահերթ նիստի մասին, սակայն կառավարությունից վստահեցնում էին, որ եկող շաբաթվա մեջ արտահերթ են հրավիրելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար, մասնավորապես, ՏԿԱԻՆ-ը դարձյալ տրոհելու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների, որպեսզի վերջինը հանձնվի ՀՅԴ-ին (Դավիթ Լոքյանին)՝ առաջիկայում ձեւավորվելիք կոալիցիայի շրջանակներում:

Մեր տեղեկություններով, եկող շաբաթ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն Գործադիր մարմնի, այլ նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրել, որից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի կոալիցիայի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ