Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները: Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին: Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս:

Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարությունում պորտֆելները վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները եւ հատկապես Վաշինգթոնի ազդեցիկ դաշնակներից Վիգեն Հովսեփյանը, որին դեռեւս մեկ տարի առաջ համարում էին Մարգարյանի հիմնական կակառակորդը՝ Բյուրոյի ղեկավարի ընտրության ժամանակ:

Ֆրանսիայի կառույցը եւս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը: Լիոնից Մարգարյանին հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է Բյուրոյի ղեկավարի նման պահվածքը:

Այս լարվածությունը դեռեւս 2015-ից էր սկիզբ առել, երբ Ֆրանսիայի դաշնակցականները դեմ էին արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը: Այսօր արդեն դրսի դաշնակները Մարգարյանին ճնշում են, եւ արտասահմանցի մեծահարուստ ՀՅԴ-ականների համար ընկալելի է Արմեն Ռուստամյանի պահվածքը:

Հավելենք նաեւ, որ դրսի դաշնակցականներին են այս օրերին միացել ՀՅԴ կառույցի բազմաթիվ անդամներ, որոնք կտրուկ եւ միանշանակ դեմ են արտահայտվել իշխանության հետ համագործակցելու ֆորմատին: Այս առումով խիստ պայթյունավտանգ իրավիճակ է ՀՅԴ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ