«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանին գահընկեց անելու հավակնություններ հետապնդող Աբրահամ Մանուկյանին իշխանական թեւից զգուշացրել են, որ «տոռմուզ» տա, որովհետեւ Զոհրաբյանով, թե առանց նրա, հիմա իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, եւ այս փուլում իշխանությունը Նաիրա Զոհրաբյանին է տեսնում ԲՀԿ մեւացորդացի ղեկավարի աթոռին։
Սակայն խմորումները ԲՀԿ-ում չեն ավարտվում կոալիցիայի թեմայով, խնդիրը տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջեւ բացված անդունդն է, որն առաջիկայում էլ ավելի է խորանալու։ Աբրահամ Մանուկյանի կուրացիային ենթարկվող տարածքայիններում առաջիկայում, ըստ մեր աղբյուրների, էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանական, թե՞ կեղծ ընդդիմադիր։ Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում