Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԲՀԿ համագումարը, որը նախատեսված էր փետրվարին, հետաձգվել է գարնան վերջ կամ աշնան սկիզբ, որպեսզի ԲՀԿ-ում խմորումները հանդարտվեն, կուսակցությունն ի մի բերվի խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ, քանզի այդ խմորումները փոշիացնում են նրա էլեկտորատի փշրանքները եւս:

Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կուսակցության վերնախավին, որ վերջ տան «բազառներին», որ կուսակցությունում ստատուս-քվոն պահպանվելու է, ղեկավար է մնալու Նաիրա Զոհրաբյանը: Այդպե՞ս է. մեր հարցին ի պատասխան, «վերնախավը» պատասխանեց. «Մենք հազար անգամ ձեզ ասել ենք, որ Հովիկ Աբրահամյանը որեւէ առնչություն մեր կուսակցության հետ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ