Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմում, որի հրամանագիրը Սերժ Սարգսյանն ստորագրեց նախօրեին, որքան էլ տարօրինակ է, բացակայում է արդարադատության ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը։

Այս խորհրդի առաքելությունը լինելու է այն, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո զբաղվելու են օրենսդրական փաթեթների մշակմամբ, տասնյակ օրենքներ համապատասխանեցնելու են նոր Սահմանադրությանը։ Մինչդեռ փաստ է, որ արդարադատության նախարարն ի պաշտոնե առնչվում է այս գործընթացին, եւ զարմանալի է, որ Արփինե Հովհաննիսյանի հետ նախագահը վարվում է ճիշտ նույնկերպ, ինչպես նրա նախորդի՝ Հովհաննես Մանուկյանի դեպքում էր, որը նույնպես ընդգրկված չէր բարեփոխումները մշակող մասնագիտական հանձնաժողովում։

Բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկվել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության աշխատակազմի դեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Գագիկ Ղազինյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ