Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաեւ «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով եւ այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով՝ սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր՝ վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ։ Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր։ Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել։ Պատգամավորը

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է։ Հիվանդանոցում բուժվում է։ Կապաքինվի, կվերադառնա»։ Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ է ստեղծվել այս առիթով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ