Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Արդեն 8-րդ տարին է, որ մենք Հայաստանում չենք կարողանում լիաթոք ուրախանալ գարնան առաջին օրով, որովհետեւ այն մեր գիտակցության մեջ մխրճվել է որպես «մարտի 1»։ Պարզ է, որ 10 անմեղ մարդկանց սպանությունը հոգեբանական բեռ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ նրանց սպանածները եւ սպանելու հրաման տվածները չկանգնեն դատարանի առջեւ։

Դա վրեժխնդրության ծարավ չէ, պարզապես քիչ թե շատ ապահով զգալու ցանկություն։ Վստահ եմ, որ գերմարդկային ճիգեր պետք չեն այդ հանցագործությունը բացահայտելու համար, պետք է պարզապես քաղաքական կամք, որն առայժմ չկա։ Եթե այդ կամքը դրսեւորի հաջորդ իշխանությունը, ապա, վախենամ, թացն ու չորն իրար խառնվեն եւ քաղաքական կամքը վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Այդպես եղավ 1998 թվականի փետրվարից հետո, երբ համեմատաբար նոր իշխանությանը, հավանաբար, ինչ-ինչ բարդույթներից ելնելով, գայթակղություն ունեցավ վրեժ լուծելու «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներից։ Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց  դա  այլեւս  արդարադատություն  չի  լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ