Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Վերնիսաժի հարեւանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող  հնամաշ իրերի շուկան, որտեղ ինչ մտքովդ  անցնի՝ կարող  ես գտնել  բայց՝ օգտագործված, վերջին շրջանում իր  սահմաններն ընդլայնել է,  մեկ-երկու քայլ է մնում,  որ շուկան հասնի Խանջյան փողոց։ 

Այստեղի առեւտրականների հետ  զրույցից հասկացանք, որ ի տարբերություն հագուստի խանութների, տոնավաճառների ու  «մոլ»-երի,  որտեղ առեւտուրը պակասել է,  իրենց հաճախորդներն ավելացել են։  Թեեւ այստեղ  վաճառվող  ապրանքները  «ջրի գին» ունեն,  բայց մարդիկ անգամ 500 գրամանոց ինչ-որ բանն էլ  են սակարկում։

Որքան էլ կառավարության պատասխանատուները վստահեցնում են,  որ  մեր երկրի ու քաղաքացիների  վիճակը լավացել է, տնտեսական աճ ունենք, այս շուկան արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրական վիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ