Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրավունք de facto» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո քաղաքական ուշագրավ վերադասավորումներ սկսվեցին: Պարզվում է, մեկնարկել է նաեւ կուլիսային ակտիվ քննարկումների եւ հրահանգների շարքը:

Մեր տեղեկություններով, այդ ելույթից հետո բավականին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի միջեւ: Նախագահը քաղաքապետին ասել է, որ ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երեւան քաղաքի վրա: Ակնհայտ է, որ մայրաքաղաքում դժգոհողների թիվը մեծ է, եւ վերջիններիս խնդիրների առնչությամբ կոնկրետ քայլեր են պետք:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս անգամ հնարավորինս մաքուր անցկացվեն ընտրությունները, քանի որ միջազգային հանրությունն այդ ամենին ուշի ուշով հետեւում է: Թերեւս սրանով է պայմանավորված վերջին շրջանում Տարոն Մարգարյանի ակտիվ խորհրդակցությունների շարքը քաղաքապետարանի տարբեր բաժինների  ներկայացուցիչների հետ:

Թե նրա այդ քայլի մեջ որքանն է իրականը, որքանը՝ PR, կերեւա ընտրությունների արդյունքներից: Իսկ առայժմ փաստ է, որ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել զբաղվելու երեւանցիների խնդիրների լուծմամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ անակնկալ չմատուցեն իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ