Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետեւ դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը եւ հասարակությունը։

Բայց միայն ամբողջատիրական եւ հետամբողջատիրական երկրներում են ղեկավարներն այնպես դողում իրենց աթոռների վրա, որ այլ բաների մասին դժվարությամբ են կարողանում մտածել, միայն այդպիսի երկրներում է, որ հասարակությունն «իմունիտետ» չունի «ստալինիզմի» հանդեպ, եւ հակառակը՝ մեծամասնությունն իր երազանքները ներկայացնում է հետեւյալ տեսքով՝ «մի հատ հայրենասեր մարդ գար, բռունցքը սեղանին խփեր, ամեն ինչ դզեր»։ 25 տարի «բռունցքը սեղանին խփելը» ստացվում է,  բայց ոչ՝ «դզելու» համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ