Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Նրանք, ովքեր չարախնդում են, երբ աշխարհի որեւէ ծայրում տեղի է ունենում ահաբեկչություն, այդ մարդիկ, իմ կարծիքով, հոգեկան պաթոլոգիաներ ունեն։ Այդպիսիք են, վստահ եմ, նաեւ այն հայերը, որոնք ուրախանում են, երբ նման զարհուրելի հանցագործություններ տեղի են ունենում Թուրքիայում, եւ ահաբեկչության զոհերը թուրքեր են։ Ինձ համոզիչ չի թվում Ստամբուլի, Անկարայի եւ Թուրքիայի այլ քաղաքներում պայթյունների «արդարացումը»՝ «բա որ դուք 1915 թվականին...» տրամաբանությամբ։

Եթե մարդը փորձում է որեւէ այլ մարդու արյան միջոցով ապացուցել որեւէ՝ նույնիսկ ամենաճիշտ գաղափարը, նա հաստատ կարիք ունի դիմելու  հոգեբուժական  օգնության։

Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչութամբ ամենաշատը ոգեւորվել են Ռուսաստանի որոշակի շրջանակներ ՝ իմանալով ռուս ժողովրդի ՝ կարեկցելու եւ ուրիշի ցավը զգալու խիստ գնահատելի հատկությանը, ես բացառում եմ, որ նրա մեծամասնությանը դուր գա արյունահեղությունը։ Իրենց մեծ եղբայրների օրինակին հետեւում են նաեւ Հայաստանում որոշ ռուսամետներ։ Այդ կրկնեմ, իմ կարծիքով՝ հոգեպես ոչ առողջ արձագանքի «հիմնավորումը» հետեւյալն է ՝ տեսա՞ք ՝ ինչ եղավ Եվրոպայում, պայթում է, ոչնչանում է, իսկ բուն պատճառը հանդուրժողականությունն է, «պիդոսներին» լսելն է, այ, որ մեր ուզածով անեիք, հո այդպես չէր լինի, բա որ ամերիկացիները 1999 թվականին ռմբակոծում էին Բելգրադը, բա որ ամբողջ Միջին Արեւելքը խառնեցին, բա Գաանտանամո բանտը...

Խեղված հոգեբանությունը նրանում չէ, որ այդ բոլոր պնդումները սխալ են, այլ նրանում, որ անմեղ մարդկանց կյանքը խլելու համար գտնվում են ինչ-ինչ բացատրություններ, որոնք շատ նման են՝ արդարացումների եւ նույնիսկ զոհերի հանդեպ ինչ-որ  մեղադրանքների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ