Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից եւ նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, ով նկատեց.

«Մախ՝ դա եղել է իմ նշանակումից մի քանի օր հետո, եւ այդ ազատումները եղել են ըստ օրենսդրության: Օրենսդրությունը սահմանում է, որ օգնականներն եւ խորհրդականներն ազատված են համարվում, եւ ըստ այդմ էլ, ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Նախկին մարզպետը երկու օգնական ուներ եւ երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, չնայած, որ իրավունք ունեի նաեւ ազատելու:

Խնդիր չունեմ, բայց ես մի տեղ դեռ կարելի է ասել, բարեգոհի եմ գտնվել, ու իրենք են իրենց դիմումի համաձայն ազատվել: Հետո էլ՝ ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ