Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս կիրակի Թալինում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ երեկ Թալինում բնակիչների հետ հանդիպում է կազմակերպել ավագանին՝ հրավիրելով բոլոր թեկնածուներին, սակայն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը չի ներկայացել:

ՀՅԴ-ի թեկնածուն՝ անկուսակցական Տիգրան Հարությունյանը, որն Արծվիկ Մինասյանի բաջանաղն է, եւ «Հայկական վերածնունդից» Գեւորգ Գրիգորյանը թալինցիներին են ներկայացրել իրենց ծրագրերը: Գործող քաղաքապետի հույսը, թերեւս, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, որի համար կենաց-մահու խնդիր է դարձել իր հովանավորյալի հաղթանակն ապահովելու հարցը:

Սահակյանն ակնկալիքներ ունի, որ այդ հաղթանակը նոր ճանապարհ է բացելու իր համար: Նա մարզում հայտարարել է, թե մի քանի ամսից վերադառնում է, ՀՀԿ-ում հույս են տվել, որ եթե իրեն արդարացնի այս ընտրություններում, ամեն ինչ լավ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ