Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը դժգոհ է Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման չափից։ Մեդվեդեւի հետ տետատետ զրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փորձել է բանակցել-համոզել, որ եւս 5 դոլար իջեցվի, սակայն Մեդվեդեւը նրբագեղորեն հասկացրել է, որ ինքն այդ «փաթեթով» է եկել Հայաստան, այլ «փաթեթ» չի կարող քննարկվել, սակայն որոշակի լուրջ զիջումների է գնացել էներգետիկ այլ ոլորտների հետ կապված, ինչպիսիք՝ չասացին։

Հիմա հայկական կողմը հաշվարկներ է անում, որ հասկանա՝ հնարավո՞ր է լինելու գազի այդ «փաթեթով» տեսանելիորեն իջեցնել նաեւ շարքային սպառողի գազի սակագինը»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ