Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել: Նրա փոխառության չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար:

Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Նա իբրեւ եկամուտ հայտարարագրել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որն ամսական կտրվածքով կազմում է 2 հազար 454 դոլար: Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է: Նա հայտարարագրել է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրեւ «այլ եկամուտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ