Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան կողմում երեկ խիստ պրագմատիկորեն ժխտեցին հնարավորությունը, թե Լավրովը կարող էր եւ այցելել Ղարաբաղ. «Էս տոչնի էն դեպքն ա, որ պտի ասես` կյա, որ հի՞նչ անի, հեչ Պետդումայի պատգամավորները չօզին կյան»: Ընդ որում, ԼՂ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ Բակո Սահակյանն էլ իր հերթին չի եկել Երեւան` «տեսնելու», թե «հինչ կա» Լավրովի ոչ դատարկ ձեռքերում:

Բակո Սահակյանը, ըստ նրանց, նախ զբաղված է դիրքերն ու բանակն ամրացնելու գործով, հետո էլ` «էս օրերին սպասում ա Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Ե՞րբ է գալու առաջին նախագահը: «Լիազորված չինք ասիլ»: Փորձեցինք այս հարցերի պատասխաններն իմանալ ԼՂ վարչապետ Արա Հարությունյանից: Վերջինս հորդորեց, որ խոսենք միայն տնտեսությունից: Խոսե՛նք: «Ողջ տնտեսությունը` հանքարդյունաբերությունը, էներգետիկան, գործարանները` բոլոր ուղղություններն էլ աշխատում են լիարժեք»:

Քառօրյա պատերազմի ժամանակ կանգը մե՞ծ էր: «Հա, իհարկե, մոտ 5-7 օր կանգ եղավ, հիմա ողջ հզորությամբ աշխատում ենք»: Իսկ Ղարաբաղին նվիրաբերվող գումարները ե՞րբ եւ ի՞նչ նպատակներով եք տնօրինելու: «Իհարկե, հիմնականում պաշտպանական նպատակներով, որոշ մասով արդեն իսկ տնօրինվում է` առաջնահերթ ծախսերի համար, մեկ-երկու օրից պատրաստ կլինի վերջնական ծրագիրը, կարգադրիչ մարմին կստեղծվի, եւ ամեն բան կհրապարակայնացնենք»: Մինչեւ ե՞րբ եք հավաքելու այդ գումարները: «Ընդմի՛շտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ