Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ճիշտն ասած, հրատապ խնդիրների մասին այնքան շատ է խոսվում եւ գրվում, որ վերջերս իմ մեջ մեծ ցանկություն է առաջացել գոնե երբեմն իմ սյունակներում անդրադառնալ, այսպես ասած, «արմատներին»:

Ինչպես է ստացվում, որ այն, ինչ մենք անվանում ենք «4-օրյա պատերազմ», ազդել է հասարակական տրամադրությունների եւ քաղաքացիների գիտակցության վրա, բայց գրեթե չի ազդել քաղաքական վերնախավի եւ, հատկապես, իշխանության վրա: 25 տարի խոսվում է այն մասին, որ իշխանությունը «ազգասեր» չի, ««մենակ իր գրպանի մասին է մտածում» եւ այլն:  Այդ գնահատականները մեծ մասամբ տեղին են, բայց դրանք սխալ ուղղությամբ են տանում հասարակության պահանջները: Մեզ պետք չէ «ազգը սիրող» կամ «ազգի մասին մտածող» իշխանություն՝ դրանք չափազանց սուբյեկտիվ քնարական զեղումներ են:

Մեզ պետք է իշխանություն, որը ադեկվատ կարձագանքի հասարակության պահանջներին: Իհարկե, կասեք՝ դրա համար լեգիտիմություն է պետք: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց իրականությունն այլ է: 90-95 թվականների Գերագույն խորհրդի, 91-96 թվականների նախագահի լեգիտիմությունը գրեթե ոչ կասկածի տակ չի առնում: Բայց այն ժամանակ էլ իշխանությունն անհաղորդ էր քաղաքացիների պահանջներին, անտարբեր էր, մեծամիտ եւ հաճախ գռեհիկ: Այնպես որ՝ իշխանության ներկայիս «դանդաղաշարժության» պատճառը պետք է այլ տեղ փնտրել:

Այդ «ոչ ադեկվատությունը» կար անցած 25 տարում, բայց այսօր առավել ցայտուն է եւ, թող թույլ տրվի ասել` զավեշտալի: «Անցյալից եկած մարդկանց» առկայությունը մասամբ բացատրվում է նրանով, որ քաղաքական դիսկուրսից առայժմ ամբողջությամբ չեն վերացվել «ազգասեր» լինելու պահանջը եւ այլ հնամաշ մոտեցումները: «Ազգասիրության» հեղհեղուկ դաշտում այդ «դինոզավրերը» դեռ ասելիք ունեն, որովհետեւ դա ի վերջո նույն` «քավորի մոմենտով» կենացի տարբերակն է: Բայց դրա ժամանակը սպառվում է: Ընդ որում` սպառվում է սրընթաց կերպով: Պահանջը հիմա դրվելու է շատ ավելի կտրուկ` կատարեք ձեր պարտականությունները պետության առջեւ: Իսկ թե ում եք դուք սիրում եւ ինչ եք մտածում` ձեր գործն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ