Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այդ երկրում բնակվում  470 հազար քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներից շուրջ 380 հազարը աշխատունակ տարիքի տղամարդիկ եւ կանայք են, այսինքն 18-ից 60 տարեկան են:

Հարկ է նկատել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում բնակվող քաղաքացիների թիվը մոտ 20 հազարով ավել է եղել: Այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ամանորի առաջ Ռուսաստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները դեռեւս հետ չեն գնացել արտագնա աշխատանքի: Իհարկե, բացառված չէ, որ ՀՀ քաղաքացիների թվի անկումը կարող է պայմանավորված լինել նրանց մի մասի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ