Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշտապես համարվել է լրագրողների «սիրելին», քանի որ նրա արտահայտություններից շատերը թեւավոր խոսքեր են դարձել, մյուս կողմից էլ նա այն գործիչներից է, որ պատրաստակամ պատասխանում է լրագրողների հարցերին, երկար նախադասություններ է արտաբերում, բայց լրագրողները եւ վերջիններիս մատուցմամբ նաեւ ողջ հանրությունն այդպես էլ չեն կարողանում կռահել, թե Գալուստ Գրիգորիչն այս անգամ ինչ է ցանկացել ասել:

Օրինակ՝ երեկ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ըստ իրեն՝ ինչու մեր զինված ուժերը հարձակում չեն սկսում նույնիսկ այն պայմաններում, որ գրեթե ամեն օր սահմանին զոհ ենք ունենում: ԱԺ նախագահը, կարելի է ասել, ինքն իրեն գերազանցել է: Նա բառացի ասել է. «Քաղաքականության մեջ այդպես ուղիղ դատողություն գոյություն ունի: Քանի որ Ադրբեջանն այդպես է վերաբերվում, մենք անպայման պիտի հարձակվենք: Մենք, ընդամենը լսելով միջազգային հանրությանը, կողմնակից ենք դրսեւորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ