Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։

Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն է սկսվել։ Բանն այն է, որ դեպքը բացահայտել է ոստիկանությունը եւ ամբողջական փաթեթով այն տրամադրել է ՀՀ քննչական կոմիտեին, որն էլ երեկ սկսել է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործը պահանջել է հանձնել իրեն։ Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը։

Իսկ այս պատմությունը կարող է հեռու գնացող զարգացումներ ունենալ։ Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել է, եւ որոնք երբեմն հայտնել են ինչ-ինչ գաղտնի տեղեկություններ այլ անձանց վերաբերյալ: Նա նաեւ ասել է, որ պատրաստ է տալ իրեն ուղղորդող պաշտոնյայի անունը՝ պայմանով, որ իրեն ազատ արձակեն:

Այլ կերպ ասած՝ այս գործը կարող է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ