Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում որոշվել է Գյումրի քաղաքի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով եւ թեկնածուով։ Այդ թեկնածուն ոչ այլ ոք, քան այսօր Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է, որը նաեւ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է։

Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ փորձեցինք ճշտել Սահակ Մինասյանից։ «Նման քննարկումներ՝ կուսակցության ներքին օղակներում, սկսել են դեռ տարեսկզբից, սակայն քաղաքական որոշում դեռ չկա»։ Երբ կլինի։ «Կարծում եմ՝ մեկ ամսից»,-ասաց ապագա «քաղաքապետացուն»։ Գյումրիում, սակայն, կարծում են, որ ՀՀԿ-ն, մեղմ ասած, հաջող թեկնածուի վրա չի կանգնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ