Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետեւում, «թռել» է ԱՄՆ։ Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ է եղել, որ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, պաշտոնը թողել եւ մեկնել է ԱՄՆ՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու։ Շատ հայրենասեր որոշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ