Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Բուռն գործընթացներ են գնում հակամարտության կարգավորման հարցում։ Էական էր այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեխանիզմների ներդրման հարցը դրեց Գերմանիայի վրա։ Մեծ ճնշման տակ է հայտնվել Ռուսաստանը, որի հետեւանքով դադարեցրել է զենքի վաճառքը Հայաստանին, երկրորդը Գերմանիային է հանձնել այս նախաձեռնությունը, Գերմանիան էլ հանդես է գալիս ողջ ԵԱՀԿ-ի օգտին, չէ՞ որ Սերժ Սարգսյանը եւս դիմել էր Գերմանիային, բողոքել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այսինքն բոլոր կողմերից թելերը գնում են դեպի Գերմանիա, եւ պարզ է, որ ԵԱՀԿ-ն ակտիվացնելու տարբեր վարկածներ են քննարկվում, բայց որոշակիություն դեռեւս չկա»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին Է ասել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

Իր հերթին գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հաստատել է, որ Գերմանիան լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկանում է անել ավելին, քան իր նախորդները։ «Ուկրաինայից հետո հստակ պատկերացում կա, որ Եվրոպան շրջապատված է անկայունության օջախներով, դրանք կարող են պայթել ցանկացած պահի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, որն իր դեմքը ցույց տվեց ապրիլի սկզբին, հստակ պատկերացում կա, որ դրանք կարելի է վերահսկել ամրապնդելով ԵԱՀԿ գործառույթները, որոնք էականորեն թուլացել են։ Այս ուղղությամբ, ինչպես ես վերջերս բազմիցս ասել եմ, էական աշխատանք է տանում Գերմանիան իր բարձրաստիճան պաշտոնյաների Շտայնմայերի եւ Մերկելի կողմից։ Գերմանիայի քայլերը հակազդեցության չեն արժանանա ոչ Ռուսաստանից, ոչ Արեւմուտքից, կարծում եմ Գերմանիան կառուցողական կլինի, եւ կլինեն մեխանիզմների տեղակայման, նախագահական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ հստակ առաջարկներ»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ