Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն Է։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել։ Բայց մեր երկրում Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում, եւ ում հետ ինչպես ցանկանա, կվարվի՝ հաշվի առնելով պաշտոնյաների՝ ուղնուծուծով կոռումպացված լինելու փաստը։

Ուստի նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում։ Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել։ Պաշտոնյաներից շատերը աշխատանքային օրն անցկացնում են մամուլի եւ համացանցի հրապարակումներին հետեւելով որպեսզի տեսնեն՝ իրենց մասին ով եւ ինչ է գրում, որպեսզի հետեւություն անեն, թե ինչպես վարվել։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ենթադրում է ազատվել հին կադրերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ