Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը, օրերս ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանել եւ ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում։ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, վերջինի համար 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա մյուս թիկնապահը՝ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով)։

Այվազյանը մոտ մեկ ամիս առաջ է ազատ արձակվել՝ կալանքն ամբողջությամբ կրելուց հետո։ Մենք կապվեցինք Առաքել Մովսիսյանի հետ՝ ճշտելու նրա հորեղբորորդու ձերբակալության լուրը։ Նա ասաց. «Գիտեմ, որ կա նման բան, ինձ զանգել ասել են, բայց հիմա իմ համար կարեւորը մեր հայրենիքի պաշտպանությունն ա»։ Թեպետ մոտ 10 տարի է, ինչ նրա եւ հորեղբորորդու՝ Միհրան Մովսիսյանի հարաբերությունները խզված են, սակայն նա մեծահոգաբար պատրաստակամություն է հայտնել աջակցելու. «Եթե, իհարկե, դավաճանություն չկա հայրենիքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ