Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքից ազատել է ջրօգտագործողների ընկերությունների մի քանի պետերի։ Վարչապետի հանձնարարությամբ ստուգվել է ՋՕԸ-ների ֆինանսական գործունեությունը, եւ խախտումների համար հեռացվել են աշխատանքից։

Մեր տեղեկություններով, ազատվել է Արարատի ՋՕԸ պետը, նրա փոխարեն նշանակվել է 22-23 տարեկան երիտասարդ։ Թիրախում է նաեւ Վեդու ՋՕԸ պետը։ Աննշան թվացող այս պաշտոնները խիստ եկամտաբեր են, հետեւաբար, այնտեղ հայտնվելու համար լուրջ «ջանքեր» են թափվում։ Իսկ գործող պետին ազատելը շատ հեշտ է, քանի որ ցանկացած ստուգման արդյունքում կարելի է չարաշահումներ հայտնաբերել:

Ստուգումներ են իրականացվել նաեւ Մխչյանի եւ Ազատի ՋՕԸ-ներում, որի ղեկավարն Արման Գեւորգյանն է՝ վարչապետի վարորդի՝ Գոքորի եղբորորդին, որեւէ խախտում չի «հայտնաբերվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ