Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին ուսումնասիրություն է սկսել ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում է կառավարությանը մոտ մեր աղբյուրը։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու պետական գնումների համակարգը, մասնավորապես` բանակի համար սննդի, հագուստի, անկողնային պարագաների եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը։

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդեց։

Նշենք, որ մեկ անգամ չէ, որ խոսվել է այս ոլորտի ռիսկայնության եւ չարաշահումների մասին։ Սակայն, նկատի ունենալով, որ ՊՆ-ն տեղեկատվական առումով փակ ոլորտ է, բացահայտումներն այդպես էլ ջրի երես դուրս չեն գալիս։ Այս ուսումնասիրության ճակատագիրը հետաքրքիր է, հատկապես ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթի ֆոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ