Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին` ԱՄՆ կատարած այցի ընթացքում բավականին էկզոտիկ «դիպվածի» է ականատես եղել մեր պատվիրակությունը:

Բոստոնի եկեղեցում տրված պատարագի ժամանակ, որին մասնակցել է նաեւ տեղի կաթոլիկ եկեղեցու քահանան, պարզվել է, որ քահանան կին է, մեր պատվիրակության անդամները բերանները բաց հետեւել են, թե ինչպես է մեր սրբազանների կողքից, գավազանը ձեռքին քայլում կաթոլիկ եկեղեցու կին քահանան, որի աչքերը մատնել են, որ ինքը նաեւ կրակոտ կին է:

Մերոնցից մեկը չի դիմացել, կողքին կանգնած հայ համայնքի ներկայացուցչին հարցրել է` կին է, հա՞, քահանան, համ էլ` կրակոտ։ Ի պատասխան, վերջինս ասել է. «Դա ի՞նչ է որ՝ նաեւ լեսբուհի է, կողքից քայլող «դպիր» կինն էլ իր օրինական կինն է` միասեռական ամուսնությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ