Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թփերթը գրում է. «Երեկ երեկոյան լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայտնվել էր Մաշտոց-Թումանյան խաչմերուկում՝ պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ։

Մաեստրոն ցանկանում էր փողոցն անցնել կանաչ լույսի տակ, բայց ոստիկանները նրան թույլ չէին տալիս, քանի որ Մաշտոցի պողոտայով այդ պահին ինչ-որ պատվիրակություն էր անցնում։ Հավանաբար, այսօրվա ԵՏՄ գագաթնաժողովի հյուրերն էին ժամանել Երեւան։

Հարգարժան մաեստրոն վրդովված էր եւ զայրացած դիտողություն էր անում ոստիկաններին, թե ինչու չեն թողնում իրեն անցնել փողոցը։ Երբ վերջապես փողոցն անցավ, խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցին, սակայն նա այնքան զայրացած էր, որ ասաց. «Ավելի շատ ես ունեմ հիմա հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ