Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, Սամվել Վանցիկիչին չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին եւ առաջադրվել, թեեւ Վանաձորում տարածել են, թե Դարբինյանն ինքը չի ցանկանում առաջադրվել։

ՀՀԿ-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Լոռվա փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հովանավորյալն է։ Քաղաքապետի հավակնություններ ունեն նաեւ մարզպետարանի սոցիալական բաժնի պետը, ջրմուղի պետ Հարութ Անտոնյանը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրը։

Մտադիր է առաջադրվել նաեւ նոտարական գրասենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ Խոսվում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր մասին, որը մարզի գազի վարչության պետն է։ Թեկնածուների թվում է նաեւ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ ԲՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ