Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տեւական ժամանակ է, նախապատրաստվում է խորհրդարանը լքելուն։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից է եւ առաջիկայում բարձր պաշտոնի ակնկալիք ունի։

Նման ակնկալիք ունեն նոր Սահմանադրության բոլոր համահեղինակները։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, ու նրա փոխարեն ՍԴ նախագահ կարող է դառնալ Հրայր Թովմասյանը։

Ասում են, վերջինս արդեն սկսել է նոր աշխատավայրի համար կադրեր հավաքագրել հատկապես իրավական ոլորտից։ Իսկ եթե անգամ Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահ չդառնա, միեւնույն է, մոտենում է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նա կարող է պաշտոնավարել մինչեւ 70 տարեկանը, որը լրանում է 2018 թ. մարտին։

Ամեն դեպքում, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ նախագահի պաշտոնն առայժմ խոստացվել է Հրայր Թովմասյանին։ Հիշեցնենք նաեւ, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է շուրջ 22 տարի 1996 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ