Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության դալանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը սկսվել է մի առաքիչից, որն իր աշխատանքի բերումով գնացել է «Երեւան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ: Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որպեսզի հնարավորություն ունենա ներս մտնելու եւ ինչ որ բան առաքելու համար: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն առաջարկել է անվտանգության աշխատակցին տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները եւ նրան ներս թողել:

Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից գումարներ են պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը, որտեղ եղել է բանկային քարտի կոդը, տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել՝ հանդիպել: Առաքիչն իր եղբոր եւ մի ընկերոջ հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ իր հերթին պայմանավորված վայր է հասել իր եղբոր եւ ընկերների՝ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 4 թիկնապահների ուղեկցությամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ «Կարֆուրի» անվտանգության աշխատակիցը եւ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել առաքիչին, նրա եղբորը եւ ընկերոջը: Ըստ ամենայնի՝ «Կարֆուրի» աշխատակիցը չի ընդունել իրենց հասցեագրված մեղադրանքը, թե ինքն է առաքիչի հաշվեհամարից գումարներ քաշել: Տղաների միջեւ անհասկացվածությունը վերածվել է ծեծկռտուքի:
Իսկ ինչ կապ ունի այս պատմության հետ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: «Ժողովուրդը» պարզեց, որ առաքիչի հետ «ռազբորկայի» գնացած տղաներից Ալիկ Կարախանյանի եղբայրը տրանսպորտի նախարարության աշխատակից Վազգենի մորաքրոջ տղան է: Եւ երբ տղաները գնացել են հանդիպման եւ չեն հասկացել միմյանց, քայլելով հասել են ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության դալան, ավտոտնակ, որտեղ էլ սկսվել է լեզվակռիվ, ծեծկռտուք, ինչին էլ խառնվել են նախարարության մի քանի աշխատակիցներ:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ միջադեպի մասնակիցներից Ա. Կարախանայանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից մեկի մորաքրոջ տղան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ