Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթրը գրում է. «Հայաստանում մայիսի 3-ից գործում է «Եվրոպական ակումբ»։ Այդ օրը բացումն են արել եւ առաջին քննարկումը: Այն ստեղծվել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Նպատակն է համախմբել հայկական եւ եվրոպական համալսարանների եւ հետազոտական կենտրոնների փորձագետներին՝ ԵՄ քաղաքականության վերաբերյալ քննարկումներն անցկացնելու նպատակով:

Քննարկումները կկայանան փակ ձեւաչափով։ Ակումբը պլանավորում է այս տարի ունենալ 7 նիստ, այսինքն՝ ամիսը 1 անգամ։ Հունիսի սկզբին կլինի ակումբի 2-րդ նիստը։

Հայաստանում նախկինում հիմնականում ստեղծվել են ռուսական ակումբներ, ամենահայտնին «Գրիբոյեդով ակումբն» է, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության թիվ 1 քարոզիչն է՝ Դմիտրի Կիսելյովը։ Ակումբը Հայաստանում գործում է 2014-ից։ Ուշագրավ է, որ «Եվրոպական ակումբ» ստեղծվեց այն ժամանակ, երբ «Գրիբոյեդով ակումբը» գրեթե կազմաքանդվել է։ Կիսելյովի՝ Հայաստանում արված սկանդալային հայտարարություններից ու բողոքի ալիք բարձրանալուց հետո գրիբոյեդովականներն այլեւս ամեն ամիս չեն հավաքվում։ Երկարատեւ ընդմիջումից հետո այս տարվա մարտ ամսին եղել է վերջին հավաքը, որին հյուրընկալվել էր խորհրդային հայտնի գեղասահորդուհի, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։ Ակումբի անդամները հաջորդ նիստի մասին տեղեկություն չունեն։

Տեսակետ կա, որ «Եվրոպական ակումբը» «Գրիբոյեդովին» որպես այլընտրանք է ստեղծվել եւ ճիշտ ժամանակին՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ հակառուսական տրամադրությունները հասան պիկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ