Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում միայն վերջին երկու օրերին երկու արձան բացվեց, նախօրեին Ավան համայնքում՝ մարշալ Բաբաջանյանինը եւ երեկ «Վերնիսաժի» այգում՝ Գարեգին Նժդեհինը։ Այդ քանդակների գեղարվեստական արժեքի շուրջ քննարկումները թերեւս դեռ երկար կտեւեն։ Բայց խնդիրը միայն գեղարվեստական հարթության վրա չէ։ Ավելի մտահոգիչ է այսպիսի արձաններ տեղադրելու խորքային նպատակը։

Եթե ուսումնասիրենք վերջին տարիների պատմությունը, ապա մենք, պատկերավոր ասած, զբաղված ենք արձաններ տեղադրելով ու եկեղեցիներ կառուցելով։ Ի՞նչ ենք ուզում դրանով ասել։ Եթե եկեղեցի ենք կառուցում, ուզում ենք ավելի՞ քրիստոնյա դառնալ։ Իսկ ավելի ճիշտ չէ՞, որ այդ եկեղեցիների կառուցումը ֆինանսավորող ակնհայտ կրիմինալ տարրերը եկեղեցի կառուցելու փոխարեն ընդամենը հետեւեն 10 պատվիրաններին։

Տեղադրում ենք մարշալ Բաբաջանյանի արձանը, որ խորհրդանշենք մեր՝ ուժեղ բանակ ունենալու ցանկությո՞ւնը։ Ավելի ճիշտ չէ՞ արդյոք տնտեսությունը հզորացնել ու հետեւաբար ուժեղացնել բանակը։ Տեղադրում ենք Նժդեհի արձանը, որ խորացնենք մեր «ազգային էությո՞ւնը»։ Ավելի ճիշտ չի լինի որ Նժդեհին իր համար գլխավոր գաղափարախոս հռչակած ՀՀԿ-ն ուղղակի կյանքի կոչի Նժդեհի նախանշած գաղափարները...

Մտահոգիչն այն է, որ եկեղեցիներ են կառուցվում ու արձաններ են տեղադրվում միայն նրա համար որ դա խորհրդանշող նպատակների ուղղությամբ ոչինչ չարվի։ Եկեղեցի կառուցող մարդասպանն ու գողը շարունակի սպանել ու գողանալ, բանակը մնա թերհագեցված. իսկ «ազգային գաղափարախոսության» անվան տակ շարունակեն կեղեքել ու հարստահարել ժողովրդին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ