Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին՝ նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին։

Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, եւ մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»։ Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը եւ անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել եւ ուղարկել գեներալին։

Մեր տեղեկություններով՝դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ։ Ավելին՝ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ