Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, քաղաքական ուժերն այնքան անհանգիստ են դառնում, կուսակցություններն էլ գնալով ավելանում են: Պարադոքս է. նոր Սահմանադրության «կանոններով» կուսակցությունները պետք է «խոշորացվեն», մարդ-կուսակցությունները քաղաքական դաշտում այլեւս «տեղ» չեն ունենալու, սակայն արի ու տես, որ մենք կուսակցություններ սիրող ազգ ենք:

Մեր տեղեկություններով, հավանաբար աշնանը, հուժկու ընդդիմադիր կուսակցություն է ստեղծվելու, որի թիրախում լինելու է ողջ իշխանությունը: Ապագա կուսակցականների պնդմամբ, իրենք չեն խնայելու ոչ մեկին, ոչ մի չինովնիկի: Թե ում «ստվերն» է այս նոր ուժի թիկունքում, առայժմ հնարավոր չեղավ բացահայտել, բայց դա հեշտությամբ կպարզվի, երբ կուսակցությունը հիմնադրվի, ու դրա անդամները մեկ-երկու հայտարարություն անեն:

Հայաստանում շատ հեշտ է պարզել, թե այս կամ այն կուսակցության «քամիները» որտեղից են փչում: Ընդդիմադիր դաշտն իսկապես կարիք ունի առողջանալու եւ հզորանալու, որպեսզի կարողանա իշխանական ուժերին համարժեք մրցակցություն ապահովել, այլապես հետընտրական հիասթափություններն ու հեղափոխական կոչերն անխուսափելի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ