Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե «ըստ երեւույթին Նժդեհի արձանի նմանությունը Պետրոս Առաջինին պայմանավորված է նրանով, որ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում»։

«ՉԻ» - Փաստորեն բախտներս բերել է, որ քանդակագործը Տաշթենդում չի սովորել, թե չէ Նժդեհի արձանը նման կլիներ Լենկթեմուրին։ Ավելին՝ մեր բախտը կրկնակի է բերել, որովհետեւ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերրուրգում, բայց Նժդեհի արձանը ոչ Պուշկինին է նման, ոչ Լոմոնոսովին, ոչ էլ նույնիսկ Եկատերինա Երկրորդին:

Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ Նարեկ Սարգսյանը կատակ է արել: Հասկանում ենք նաեւ, որ Նժդեհի արձանն այս տեսքով դեռ շատ սրախոսությունների առիթ կդառնա: Ավելին, չի բացառվում, որ արձանի հեղինակն էլ իր հերթին է կատակ արել՝ Նժդեհի կերպարն այսպես ներկայացնելով: Բայց համաձայնվեք՝ Երեւանի կենտրոնը ֆեյսբուքի էջ չէ, որտեղ ամեն մեկը կարող է տեղադրել իր անհաջող հումորները՝ մի քանի «լայք» կամ «սմայլիկ» ստանալու ակնկալիքով:

Հ.Գ. Դեռ լավ է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետը Սանկտ Պետերբուրգում չի սովորել: Թե չէ Գետառի վրա մի քանի բացովի կամուրջներ կկառուցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ