Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում մայիսի 17– ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ տեղափոխեցին հոգեբանական կենտրոն, այլեւս վերադարձել է բնականոն կյանք։ Առաքելյանը երեկ մեզ մանրամասներ պատմեց այդ եւ հետագա օրերին կատարվածից՝ ասելով. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես՝ իրենց գործողությունները, թե մինչեւ ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք։ Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր։

Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել, այնպես, որ մարմնիս տարբեր մասերում հարվածներ ստացա»,-պատմեց տիկին Առաքելյանը՝ հավելելով, որ այդ հոգեբանական կենտրոնում իրեն չեն գրանցել, որեըէ փաստաթուղթ չեն պահանջել, թեեւ իր պայուսակն իր հետ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ