Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գուցե կան մարդիկ, որոնք պատկերացում ունեն, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչու էր Մոսկվա հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Եթե նույնիսկ դատարկ ցուցամոլությունից այն կողմ Պուտինը որեւէ լուրջ հավակնություն ուներ, ապա, միեւնույն է, երեկ ԼՂՀ խնդրում իր առաքելությունը ՌԴ նախագահն ավարտեց կատարելապես ձեռնունայն:

Ինչպես հայտնի է, Սարգսյանը եւ Ալիեւը, Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ եւ ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպեցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղությամբ, իսկ ամենաէականը` հունիսին նախատեսվում էր Ալիեւ-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար: Մադրիդյան սկզբունքների որոշիչ կետերը հայտնի են դեռ 2009-ին եռանախագահների կողմից Լ’Աքվիլայում տարածված հայտարարությունից, ինչը նրանք հետագայում վերահաստատել են եւս մի քանի անգամ, այնպես որ, ոչ մի հեծանիվ չէր հայտնագործվելու, ոչ էլ դրա վրա ժամանակ էր վատնվելու:

Այժմ՝ հունիսին, Ալիեւը եւ Սարգսյանը, փոխարեն ի կատարումն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, միմյանց հանդիպեն, աշխատեն, բանակցեն, հանդիպեցին Պուտինին: Մոսկվայում Պուտինին հանդիպելը, բանջարեղենի արտահանման թեմայով ճամարտակելը, Վիեննայի հայտարարությունից մի քանի ֆրազի արտագրությամբ տեքստ տարածելը, վերջում էլ անելանելիությունից հայտարարելը, թե նորից Պուտինին կհանդիպեն, գուցե Սարգսյանի եւ Ալիեւի առողջությանը վնաս չէր: Բայց դրանից ԼՂ խնդրի կարգավորումը թեկուզ մի միլիմետր առաջ շարժվեց: Ընդամենը Պուտինը փորձեց իրենով Մինսկի խմբին փոխարինել եւ տապալվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ