Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի զրուցակիցն է Թուրքիայի Անթալյա քաղաքում սեռական շահագործման՝ թրաֆիքինգի ենթարկված Նարինեն (անունը փոխված է), ով դեռեւս 18 տարեկանում հասցրել է քաղել կյանքի դառը դասերը: Մեր հերոսուհուն սեռական շահագործման ենթարկած թրաֆիքյորներն արդեն իսկ դատապարտված են, նա դատարանի վճռով ճանաչվել է թրաֆիքինգի զոհ: Բայց դա չի մեղմում Անթալյայից մնացած դառնությունը, որը երբեմնի կենսուրախ, ժպտերես, փխրուն, ապագայի հանդեպ մեծ սպասումներով լցված աղջնակից գրեթե բան չթողեց: Համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում, երբ փորձում էր պատմել Թուրքիայում անցկացրած օրերի մասին, արցունքն աչքից անգամ մեկ վայրկյանով չդադարեց...

Ապրում էր սոցիալաես ծանր պայմաններում գտնվող ընտանիքում, ունեին պարտքեր: «Օգնության ձեռք» է մեկնում հարեւանուհին՝ Նարինեի մորն առաջարկելով մեկնել Թուրքիա՝ իր բարեկամուհիներից մեկի մոտ՝ աման լվացողի կամ տան աշխատակցուհու աշխատանք կատարելու:

«Նախապես պայմանավորվածության հիման վրա, ինձ պետք է ամսական վճարեին 300-500 դոլար, գոհային իմ ապրելու եւ ուտելու ծախսերը: Բացի ինձնից, նույն բնույթի աշխատանքի ակնկալիքով Թուրքիա էին մեկնում եւս մի քանի աղջիկներ: Բաթումում մեզ դիմավորեց հարեւանուհուս բարեկամուհու թուրք ամուսինը, ով մեզ տարավ Անթալյա՝ իրենց տուն:

Առաջին օրը, կարծես, ամեն ինչ նորմալ էր, մեզ հետ շատ սիրալիր էին, բոլորիս ննջասենյակներում տեղավորեցին: Երեկոյան տանտերը մեզ ասաց, որ պետք է աշխատանքի գնանք: Բավական կոշտ տոնով կարգադրեց, որ արագ հագնվենք իրենց տված կարճ շրջազգեստները, նստենք մեքենան, թե բարի տերերը մեռան մեզ սպասելով:

Տարան ինչ-որ գիշերային ակումբի նման մի տեղ, որտեղ եմզ դիմավորեցին թուրք ամուսիններ: Նրանք մեզ միանգամից տեղեկացրին, որ հաճախորդներին պետք է սիրահետենք, որպեսզի նրանք լավ գումարներ տան իրենց՝ մեզ համար: Մենք արդեն հասկացանք, որ պետք է մարմնավաճառությամբ զբաղվենք:

Մեզ բերած թուրք տղամարդը բարձր տոնով ասաց, որ ձեններս կտրենք, տեսարաններ չսարքենք այստեղ: Սկսեց համոզել, որ տղամարդիկ մեզ կշոյեն, մենք եւս պետք է սիրահետենք թուրք հաճախորդներին, բայց ինտիմ հարաբերություն չի լինի, որովհետեւ դա այլ գին ունի եւ դրա համար այլ տեղ կա:

Ես սկսեցի արտասվել, ծնկի եկա թուրք ամուսինների առջեւ եւ խնդրեցի ինձ Հայաստան ուղարկեն, ասելով, որ ինձ խաբել են, եւ ես չեմ կարող աշխատել ու ապրել նման անբարո կյանքով: Սակայն ինձ լսող չեղավ:

Այդ պահին մոտեցավ մի թուրք տղամարդ ինձ ձեռքով կանչեց: Հրաժարվեցի մոտենալ, բայց ինձ բար բերած տղամարդն ասաց, որ եթե հանկարծ ժպիտը դեմքիս չմոտենամ, այլեւս երբեք ծնողներիս երեսը չեմ տեսնի:

Ահավոր էր, հորս տարիքի տղամարդը ինձ համբուրում էր, կպնում մարմնիս ինտիմ մասերին: Ու այդպես մի հաճախորդից հետո հայտնվում էր մեկ ուրիշը:

Ու էդպես գրեթե երկու ամիս ամեն երեկո մինչեւ լուսաբաց ինձ տանում էին բար, որտեղ տարբեր տարիքի թուրք տղամարդիկ ինձ հետ զվարճանում ին, համբուրում ողջ մարմինս, որտեղ որ ցանկանային, եւ դա բոլորի ներկայությամբ: Ու երբ ցանկանում էին սեռական հարաբերություն ունենալ, տանում էին այլ հյուրանոց: Ինձ հետ, բարեբախտաբար, ոչ մի թուրք չի կենակցել, բայց արդեն դրան էլ էր հասնում»:
Նարինեն Հայաստան է վերադարձել մաքսակետից. Վիզայի ժամկետը երկարացնելու համար աղջիկներին տարել էին: Այստեղ Նարինեն կարողանում է մաքսակետի աշխատակցին հասկացնել, որ նրան Թուրքիայում բռնի են պահում ու շահագործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ