Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում տաքսիների ծառայություններից օգտվող ուղեւորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ուղեւորահոսքի պիկը եղել է 2010 թվականին, երբ տաքսիները տեղափոխել են ավելի քան 18 մլն մարդ։ Հաջորդ տարիներին այդ թիվը կայուն կերպով նվազել է. 2014 թվականին հասել է 12.7 միլիոնի, իսկ 2015-ին 10.3 միլիոնի։ Նվազման միտումը, ի դեպ, շարունակվում է նաեւ այս տարվա առաջին ամիսներին։

Թե ինչու է նվազում տաքսուց օգտվողների թիվը, այլ հարց է։ Փաստն այն է, որ շուկան գնալով փոքրանում է։ Մյուս կողմից շուկայի խաղացողների (տաքսի ծառայությունների եւ անհատ վարորդների) թիվն է մեծացել։ Թեժ մրցակցության այս պայմաններում շուկա է մտնում նոր հզոր խաղացող Yandex-Taxi օնլայն տաքսի ծառայությունը։ Ու այստեղ նյարդերը տեղի են տալիս։ Ոչ ոք չի ցանկանում փոքրացած տորթից մի կտոր զիջել լրացուցիչ «ուտող բերանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ