Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ առաջին եւ երկրորդ նախագահները) գնում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասն սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունները «ցանցային» բնույթ չէին կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ կասկածները:

 «Ճյուղավորումը» հետեւյալն է. քանի որ Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ «5 շրջան հանձնելու», իսկ Ժիրայր Սեֆիլյանը դրան դեմ է, հենց այդ պատճառով էլ նրան ձերբակալեցին: Դե այդ տրամաբանությամբ ինձ էլ պետք է ձերբակալեն, որովհետեւ ես էլ եմ դեմ դրան ինչպես Հայաստանի բնակչության 99.99 տոկոսը: Կասեք, որ Ժիրայր Սեֆիլյանն ավելի վտանգավոր է, քան մյուս հայաստանցիները, որովհետեւ նա հանրահավաքներ է անում, բայց այդ հանրահավաքներին գալիս են 40-50 հոգի, այնպես որ՝ դժվար թե նրա քաղաքական գործունեությունն իշխանության համար սարսափելի վտանգ ներկայացնի:

Հայաստանի որեւէ նախագահ (կամ հետագայում վարչապետ) չի կարող համաձայնել նման ծրագրի՝ բազմաթիվ պատճառներով: Բայց առաջին պատճառն այն է, որ դրանք ինչ-որ շրջաններ չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն են, եւ Հայաստանի ոչ մի քաղաքացի, այդ թվում՝ նախագահ, չի կարող այդ տարածքը նվիրաբերել ուրիշ պետության: Եթե որեւէ մեկի մտքով անցնի դա անել, ապա, միեւնույնն է, նրա համաձայնությունը զրոյական նշանակություն կունենա:

Իսկ թե ինչու Արցախի ընտրված ներկայացուցիչները չեն մասնակցում այդ բանակցություններին՝ ա՛յ  այստեղ ներկայիս եւ նախորդ իշխանությունները լիքը քննադատվելու տեղ ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ